ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

Սառնամանիքներն ԱՄՆ-ում գազի գինը բարձրացրել են ռեկորդային մակարդակի

Սառնամանիքներն ԱՄՆ-ում գազի գինը բարձրացրել են ռեկորդային մակարդակի
08.01.2014 | 13:40

Ձյան և սառնամանիքի հետևանքով ԱՄՆ-ում գազի և էլեկտրաէներգիայի գներն անասելի աճել են. հատկապես ձյունն ու սառնամանիքը զգացվում են երկրի կենտրոնական և հյուսիսային հատվածներում: Այս մասին հայտնում է The Wall Street ամսագիրը:
Պարբերականի փոխանցմամբ, Նյու Ջերսիում գազի գինը, որտեղից վառելիք է տրամադրվում Նյու Յորքին, աճել է 90 դոլարով: Մյուս երկու կետերից, որտեղով վառելիքը մտնում է Հարավային Կարոլինա, ապա Նյու Ջերսի, գները «թռել են» 95 դոլարով: Ինչպես նշում է Bloomberg-ը, գազի այսպիսի բարձր գներ չեն արձանագրվել վերջին տասը տարիների ընթացքում:
Հունվարի 6-ին ԱՄՆ-ում վառելիքի սպառումը կազմել 125,7 միլիարդ խորանարդ ֆուտ (շուրջ 3,56 միլիարդ խորանարդ մետր), գրում է The Financial Times-ը:
Ենթադրվում է, որ հունվարի 8-ն ԱՄՆ-ում կլինի ամենացուրտ օրը վերջին 20 տարիների ընթացքում: Շատ երկրներում ջերմաստիճանը իջել է նորմայից 11-20 աստիճանով, իսկ որոշ քաղաքներում նվազել է` հասնելով մինչև 40 աստիճան ցրտի: Նյու Յորքում այսօր ակնկալվում է 15 աստիճան ցուրտ:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1556

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ